copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:43 05-02-2023

Թուրքիան ցանկանում է զարգացնել համագործակցությունը Կոսովոյի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի էլ ավելի ընդլայնել Կոսովոյի հետ առկա փոխշահավետ համագործակցությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Ստամբուլում՝ Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան դեպի Կոսովո արտահանման ծավալներով առաջատարն է։ Նրա խոսքով՝ Անկարան նպատակ ունի Կոսովո արտահանման մակարդակը հասցնել մինչև 1 միլիարդ եվրոյի։

Նա վստահեցրել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Կոսովոյում սաստիկ ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան Պրիշտինայի հետ համատեղ ջանքեր է գործադրում, որպեսզի Կոսովոն իր արժանի տեղը զբաղեցնի միջազգային ասպարեզում։ «Այս առումով մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵՄ-ին անդամակցելու Կոսովոյի ձգտումին»,- ասել է նա։

Վերջինս անդրադարձել է նաև Սերբիայի և Կոսովոյի հարաբերություններին։ Թուրքիայի դեկավարն ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությանը։ «Թուրքիան պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և անհրաժեշտ ներդրում ունենալ, եթե կողմերը դա ցանկանան»,- ասել է նա։

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսության գործընթացը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության։ Նրա խոսքով՝ Անկարան ակնկալում է, որ կողմերը «խաղաղ և կառուցողական մոտեցում» կցուցաբերեն իրենց տարաձայնությունները կարգավորելու համար։

Նա հավելել է, որ Կոսովոյի վարչապետին խնդրել է ընդլայնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ Կոսովոյի տարածքում գյուլենական շարժման գործունեությանը հակազդելու համար, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
17:07 40 օր առանց Ալետայի․ Նորայր Նիկոյանը հրապարակում է արել քրոջ մահից հետո

Ձեզ գուցե հետաքրքրի