copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 16:40 05-02-2023

Նիկոլի ռեժիմը Թուրքիայի և Ադրբեջանի շահերն սպասարկող օկուպացիոն վարչակարգ է․ Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը կատարել է ֆեյսբուքյան գրառում՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանը։ Նա գրել է․

«Արցախը շրջափակման մեջ է։ Եվ այստեղ հարցը ոչ միայն սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների պակասությունն է կամ գազի և էլ-էներգիայի մատակարարման խնդիրները (դրանք, բնականաբար, լրջագույն խնդիրներ են), այլ այն, որ 120 հազար մարդ, ըստ էության, զրկված է մարդավարի ապրելու հնարավորությունից. լիարժեք աշխատելու, բուժվելու, սովորելու, տո թեկուզ ճանապարհորդելու և էլի հազար ու մի բանից, որոնք մեր կյանքում մենք նույնիսկ չենք նկատում, որովհետև ընկալում ենք դրանք որպես մեր կյանքի ինքնըստինքյան ենթադրվող մաս։

Էլ չասեմ արցախցիների վրա հոգեբանական ահավոր ճնշումը, որը անվտանգային իրավիճակի անկայունության և անորոշության ուղիղ հետևանք է։

Սա խնդիրներ են, որոնք պետք է ամեն օր, ամեն ժամ բարձրաձայնվեին միջազգային բոլոր հարթակներում, եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները լինեին իսկապես հայկական իշխանություն։

Բայց Նիկոլի ռեժիմը Թուրքիայի և Ադրբեջանի շահերը սպասարկող օկուպացիոն վարչակարգ է և գործում է համապատասխանաբար»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ