copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:21 05-02-2023

Վարչապետը, հանդիպելով սրբազանի անբարեհամբույր հյուրընկալությանը, դուրս է եկել եկեղեցուց․ hraparak.am

Hraparak.am-ի տեղեկություններով` այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի է այցելել, մտել Յոթ Վերք եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվել:

Վարչապետը, հանդիպելով սրբազանի անբարեհամբույր հյուրընկալությանը, դուրս է եկել եկեղեցուց, ըստ տեղեկությունների վարչապետը գնացել է 58 թաղամասում գտնվող Հակոբ Մծբնեցի եկեղեցի՝ այնտեղ մատուցվող պատարագին հաղորդակից լինելու:

Hraparak.am-ի հետ զրույցում սրբազանն ասել է, որ վարչապետն, այո, եկեղեցի մտել է և արագ հեռացել․ «Մի վայրկյանով մտավ, դուրս եկավ, ավելի ճիշտ՝ մոմ վառեց, գնաց, տևեց երևի 1 րոպե»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։