copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:15 05-02-2023

«Բռնության կոչերի» համար ընդդիմադիրներին` մասկի շոուից մինչև մահ, նիկոլականներին՝ փառք ու պատիվ

Անհանդուրժողականությունն ու բռնության կոչերն արդեն վաղուց թե՛ հանրային տիրույթում, թե՛ սոցցանցերում նորմալ երևույթ են դարձել։ Բայց դրանք երբեմն ծայրահեղությունների են հասել։

Բանն այն է, որ, օրինակ՝ իշխանական թևին հարողներին բռնության կոչերի համար որևէ պատժի չեն ենթարկում, բայց ընդդիմադիրներին բանտարկությունից մինչև մահվան են հասցնում։

Օրինակ, 2022թ. մայիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ձերբակալվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, ով մշտապես իր սուր քննադատության թիրախում էր պահում գործող իշխանություններին:

Ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար: «Համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են «Հայելի» ակումբում և այլ տեղերում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կողմից տրված հարցազրույցները, որոնց ժամանակ վերջինս, անտեսելով ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու արժանապատվության անխախտելիության սկզբունքը, հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»,- մասնավորապես, ասվում էր հաղորդագրության մեջ:

Իշխանական ուժի մոլի «հետևորդ» մատուցող Ռուստամ Ավագյանը, ով նախորդ տարվա մայիսին՝ ընդդիմադիր շարժման օրերին, խրոխտ ձայնով տեսանյութեր էր հրապարակում ու հայհոյում արցախահայությանն ու ընդդիմադիր շարժմանն իրենց մասնակցությունը բերած մարդկանց հասցեին, չկալանավորվեց, ու, բնականաբար, չձերբակալվեց։

Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն, անդրադառնալով խնդրին, ասաց. «Ես նման դեպք չեմ հիշում, որ քրեական հետապնդման ենթարկված լինեն, չի նախաձեռնվել որևէ քրեական վարույթ, չեմ էլ կարծում, որ որևէ մեկը քրեական հետապնդման է ենթարկվել․ իշխանության կողմնակիցների նմանատիպ կոչերն անընդհատ մենք կարող ենք տեսնել տարբեր աղբյուրներում, կոնկրետ հայտնի անձանց չեմ կարող ասել, բայց սովորական քաղաքացիների մասով բազմաթիվ են, որ տրվելով իշխանական քարոզչությանն՝ անգամ դրա մասին խոսում էր ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որ իրեն բռնության ենթարկած հոլովակի մեկնաբանություններում կային տարբեր բռնություն սատարող կոչեր, ու բնականաբար, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ Գործում է այժմ մի հոդված, որը շատ նման է ծանր վիրավորանքի մասին հոդվածին, որը կոչվում է «Բռնության քարոզչության հոդված» իր նշանակությամբ շատ նման են իրար, որը, կարծես, ստեղծվել է իշխանության ընդդիմախոսնեին լռեցնելու փորձ։

Հիշում եք, որ 2022 թվականին դրա գործածությունը դադարեցվեց, ու բազմաթիվ դեպքեր կան, որ սովորական քաղաքացիներին մեղադրանք են առաջադրում ու քաշքշուքների մեջ քցում։ Մի քանի գործով ինքս առնչվել եմ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը