copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:36 03-02-2023

Ամփոփվել են քրեակատարողական հիմնարկների՝ 2022թ.-ի գործունեության արդյունքները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների՝ 2022 թվականի գործունեության արդյունքներն ամփոփելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման պայմանների ընթացիկ վիճակին ծանոթանալու նպատակով Քրեակատարողական ծառայության պետի տեղակալներն աշխատանքային այց են կատարել քրեակատարողական հիմնարկներ:

Այցերի շրջանակներում փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն այցելել է «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ, իսկ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանը՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Քրեակատարողական հիմնարկների կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություններին հիմնարկների ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, խնդիրներն ու կարիքները:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել օպերատիվ իրավիճակի կառավարելիությանը, թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի շրջանառությունը կանխարգելող գործընթացներին, հացադուլների և ինքնասպանությունների կանխման ուղղությամբ տարված աշխատանքներին, ինչպես նաև դատապարտյալների օգտակար զբաղվածությանը և ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպմանն առնչվող հարցերին:

Ծառայության պետի տեղակալներին ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում «Երևան-Կենտրոն», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում իրականացված շինվերանորոգման ու կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները, որոնց շրջանակներում, ի թիվս այլնի, վերանորոգվել են դիտաշտարակները, կատարվել են բարեկարգման աշխատանքներ բնակելի գոտիների և վարչական շենքերի հարակից տարածքներում, կառուցվել և հարդարվել են դասասենյակներ, հոգեբանի ընդունելության սենյակ, վերանորոգվել ու կահավորվել են հաշմանդամների համար նախատեսված խցերը, իսկ զբոսահրապարակում տեղադրվել է վերելակ:

Վերոնշյալ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը շրջայց է կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում, զրուցել է ազատազրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը:

Քրեակատարողական հիմնարկներ այցերի արդյունքներով Ամբակում Գրիգորյանը և Վարդգես Ծաղիկյանը տվել են համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ հատկապես թմրանյութերի և արգելված իրերի ներթափանցման դեպքերը կանխելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ