copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:45 03-02-2023

30 ամյա մայրիկը 9-րդ զավակին կոչել է հերոսի անունով․ շրջափակված Արցախում երեխայի ծնունդն են նշում

«Էմիլ ենք անվանել նորածին զավակիս, հերոսի անուն է, ամուսնուս հորեղբոր որդու անունն է, ով զոհվել է 44-օրյա պատերազմում։ Համոզված եմ՝ Էմիլս կպայքարի Արցախի համար, եթե լինի դրա կարիքը»,- ասում է 9-րդ զավակին լույս աշխարհ բերած 30 ամյա Արևիկ Գրիգորյանը։


Ընտանիքը բնակվում է Ճարտարում, բայց Արևիկը ծննդաբերել է Ստեփանակերտում։ Մի քանի օրով հյուրընկալվել է ծնողների տանը։ Բոլոր զավակների ծնունդն առանձնակի հուզումով է հիշում։ «Առաջնեկը՝ Գոռն է, ով արդեն 12 տարեկան է, հետո Գոհարը, Գարիկը, Էռնեստը, Անժելան, Սոկրատը, Ռոբերտը, Սվետլաննան, ու արդեն Էմիլը»։



Էմիլը ծնվել է հունվարի 25-ին։ Մայրը երջանիկ է, բայց որոշել է սահմանափակվել 9 երեխայով։ «Ամուսինս պատերազմում առողջությունը կորցրել է ու մենք մեր իննը բալիկերին դեռ պետք է նպատակին հասցնենք»,-նկատում է։



Ասում է՝ երեխային կերակրել չի կարող։ Կաթնախառուդներ է ստացել 4 տուփ ու դեռ չգիտի՝ առաջիկայում ինչ է սպասվում։ Ասում է՝ կգնա Ճարտար ու չի պատրաստվում Արցախը լքել։ «Արցախն էլ, Հայաստանն էլ մեր սրբություններն են, բայց մենք պարտավոր ենք մնալ Արցախում։ Կմեռնեմ, եթե Արցախում չապրեմ»,- հավաստում է Արևիկ Գրիգորյանը։



Ամուսինը չի ուզում ամոթով ապրել, չնայած առողջական վիճակին, միշտ սահմանին է։ «Մյուս երեխեքիս էլ կովի կաթով եմ մեծացրել, Էմիլին էլ կմեծացնեմ, չեմ անհանգստանում։ Լավատես եմ ու իմ տնից դուրս չեմ գա»,-եզրափակեց Արևիկ Գրիգորյանը։

Լուսին Ղազարյան










Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից