copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:39 02-02-2023

Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

ՀՀ կառավարությունն այսօր հերթական նիստն է հրավիրել, որը սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նշենք, որ նիստի օրակարգում 18 հարց է, որից 15-ը չզեկուցվող։

Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ նիստին, քանի որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Digital Almaty Awards» միջազգային համաժողովին:

Նշենք, որ նիստի օրակարգում են ներառված նաև հետևյալ հարցերը.

- «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին,

- Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին,

- Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին,

- ևՎարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին: