copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:43 02-02-2023

ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով ավտոմեքենաների շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։

Նաև նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է բանակցություններն ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմեքենաների անխոչընդոտ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։