Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:23 01-02-2023

Մենք այստեղ հավաքվել ենք մի խումբ կանանցով՝ միանալու Արցախի մայրերի կոչին․ Արաքսյա Գրիգորյան

«Կանայք՝ հանուն Արցախի» նախաձեռնության մասնակից, նախաձեռնող Արաքսյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախաձեռնությունը միտված է Արցախի կանանց, մայրերի կողմից օրեր առաջ հրապարակված նամակին, որն ուղված էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին։

Նրանք պահանջիւմ էին, որ Եվրահանձնաժողովի նախագահը նպաստի Արցախի ապաշրջափակմանը։ «Մենք այստեղ հավաքվել ենք մի խումբ կանանցով՝ միանալու Արցախի մայրերի կոչին, կոչ անենք Արցախն ապաշրջափակելու, Ադրբեջանի հանցավոր, տեռորիստական գործունեությունը դադարեցնելու համար»,- ասաց ակցիան նախաձեռնողը։

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ են կարծում, բավարար քայլեր արդյոք միջազգային հանրությունը ձեռնարկո՞ւմ է, որպեսզի ապաշրջափակվի Արցախը, Գրիգորյանը պատասխանեց. «Բավարար քայլեր ասել չի կարելի, որովհետև եթե հիսուն օրից ավել ճանապարհը փակ է, բնականաբար դա բավարար չէ, բայց յուրաքանչյուր հայ անելիք ունի, մենք յուրաքանչյուրս պետք է մասնակցենք և մեզանից կախված յուրաքանչյուր քայլ պետք է իրականացնենք դեպի Արցախի ապաշրջափակմանը»։

Ակցիայի մասնակիցները ժապավեններ էին կրում, որոնք պատրաստվել էին արցախցիների կողմից։ Արաքսիա Գրիգորյանը ներկայացրեց ժապավենների խորհուրդը. «Ժապավենը միասնության խորհրդանիշ ունի։ Սպիտակ թելը անպարտելի ոգու մաքրությունն է, կարմիր թելը՝ հաղթանակի կամքը, մանուշակագույն թելը՝ մեր հիշողությունը։ Սա արցախի երիտասարդների կողմից պատրաստած թևնոցներ են՝ միասնության, համերաշխության համար և մենք բաժանում ենք դրանք ակցիայի մասնակիցներին, նախաձեռնող խմբի բոլոր անդամներին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել