copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 19:30 31-01-2023

Նիկոլին դեմ եմ, այդ պատճառով տղայիս չեն թողնում մասնակցի առաջնությանը և հավաքներին․ Իսրայել Հակոբկոխյան

Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկից առաջ ռինգ է բարձրացել ու բողոքի ակցիա է իրականացրել։

«Ես իմ ակցիան ռինգում եմ անում, որովհետև ես իմ կենսագրությունը կերտել եմ ռինգում։ Իմ տղան 2-րդ տեղն է զբաղեցրել, բայց նրան ո՛չ հավաքների են կանչում, ո՛չ մրցումների։ Նիկոլին չեմ ընդունում որպես իմ երկրի գերագույն գլխավոր հրամանատար, դրա համար որոշել են այսպիսի պայքար տանել իմ որդու նկատմամբ»,- ասել է նա։

Այսօր հունվարի 31-ին, Դինամո մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին հայտավորված է 13-ական քաշային կարգերի 95 մարզիկ և 14 մարզուհի:

Այսօր կայանալու տղամարդկանց 16 զույգի հանդիպում: Նրանք հանդես կգան 54 կգ, 67 կգ, 71 կգ և 80կգ քաշային կարգերը:

Տղամարդկանց առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Սոֆիայում կայանալիք «Ստրանջայի գավաթ» միջազգային մրցաշարին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել