copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 31-01-2023

Լավրովը հայտնել է, որ Իրանը կմասնակցի թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ռուսաստանը տրամաբանական է համարում, որ Իրանը մասնակցի Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով իրականացվող նոր շփումներին, և այդ հարցում սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թեհրանը կարող է միանալ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին, որին այժմ մասնակցում է նաև Մոսկվան։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը աջակցում է Թուրքիայի շահագրգռվածությանը Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և կզարգացնի աշխատանքը այս ուղղությամբ։

«Բնականաբար, այժմ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել այդ աշխատանքներում Իրանի Իսլամական Հանրապետության ներգրավման վերաբերյալ, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան Աստանայի «եռյակի» անդամ են, որը զբաղվում է սիրիական կարգավորմամբ։ Ուստի միանգամայն տրամաբանական եմ համարում, որ թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա շփումները կուղեկցվեն Ռուսաստանի և Իրանի կողմից»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ է մասնակցության ժամկետներն ու կոնկրետ ձևաչափերը ներկայումս մշակվում են։ «Այստեղ մենք լիովին հասկանում ենք, որ պետք է քայլ առ քայլ շարժվել, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ քայլը բերում է առնվազն որոշակի, թեկուզ փոքր, բայց կոնկրետ արդյունքներ»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև Մոսկվայում կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում քննարկվել են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, փախստականների խնդիրը և համատեղ ջանքերը։ Հայտարարության համաձայն՝ կողմերը նշել են այս ձևաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ Սիրիայում և տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման նպատակով։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր