copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:27 31-01-2023

Նախկին քաղաքապետն ու նախկին թաղապետը խնամի են դառնում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նրա քաղաքապետության ժամանակ Էրեբունու նախկին թաղապետ, այժմ Էրեբունու ՀՀԿ կառույցի ղեկավար Դավիթ Գրիգորյանը խնամիանալու ճանապարհին են։
Դավիթ Գրիգորյանի որդին՝ Թոմը, եւ Տարոն Մարգարյանի դուստրն անցած տարվա հոկտեմբերին նշանվել են եւ առաջիկայում, ըստ ամենայնի, կամուսնանան։

«Նշանադրությունը եղել է ընտանեկան միջավայրում, իսկ հարսանիք չի լինելու՝ երկրի վիճակը հաշվի առնելով»,- երեկ մեր լրագրողին ասել է Դավիթ Գրիգորյանը, հավելելով․ «Երբ մեր երեխաները կամենան, եկեղեցով կլինի նրանց միությունը»։
Ի դեպ, Գրիգորյանը նաեւ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, 2018-ի հոկտեմբերին սպանված Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի խնամին է. Գրիգորյանի դուստրը Կարապետյանի որդու կինն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան