Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:00 01-12-2023

Վանաձորում արցախցիների հասանելիք օգնությունը բաշխվում է խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով․ արցախցի

Մարտեկերտի շրջանի Մեհմանա գյուղից բռնագաղթված Արմինե Աթաբեկյանը ահազանգում է, որ Վանաձորում արցախցիների հասանելիք օգնությունը բաշխվում է ծանոթով։

«Վանաձորի համայնքապետարանը չգիտեմ, թե ինչպես է բաշխում Արցախից բռնի տեղահանվածների օգնությունը, երբ մեր ընտանիքը, ով իր հետ անգամ չի կարողացել մի բաժակ բերել, որևէ օգնություն չի ստացել՝ բացառությամբ երկու անգամ սննդի տրամադրումից և մեկ տաքացուցիչից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արմինեն։

Մեր զրուցակիցի խոսքով՝ ընտանիքներ կան, ովքեր արդեն 2-3 անգամ կենցաղային օգնություն են սատացել։

«Երկու օր առաջ քեցալմ մարզպետարան, էլի մարդիկ հավաքված, շորեր են բաժանում, հարցնում եմ՝ իսկ ինչու՞ չեք տեղեկացնում, պատասխանում են՝ մարդիկ տանը նըստումչըն, մանընկյամ, որտեղ օգնություն կա, ստանում ըն»,- մեզ հետ զրույցում իր վրդովմունքն արտահայտում է Արմինե Աթաբեկյանը։

Պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Վանաձորի համայնքապետարանի, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից