copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:35 28-01-2023

Երկրաշարժ՝ Իրանում․ Երևանում այն զգացվել է 3-4 բալ, Սյունիքում` 5 բալ ուժգնությամբ

8 բալ ուգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանում, այն զգացվել է նաև Երևանում ու ՀՀ մի քանի մարզերում: Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից:

Տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ