copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:26 27-01-2023

Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 11. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Կառավարության հունվարի 26-ի նիստում ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց, թե Հայաստանում ունենք պատահարների, զոհերի ու վիրավորների թվի նվազում: Նա, մասնավորապես, նշել էր. «2019-ի համեմատությամբ՝ 2022-ին ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 419-ով կամ 10.2 տոկոսով, 2022 թվականին՝ 4308, 2019 թվականին՝ 4799»:

«Փաստերի ստուգման հարթակ»-ը պարզել է, որ Հայաստանում տեղի ունեցած ՃՏՊ-ների վերաբերյալ տվյալները իրականությանը չեն համապատասխանում։ Բանն այն է, որ Հայաստանի ճանապարհներին տեղի ունեցած գրեթե բոլոր վթարները արձանագրվում են ապահովագրական ընկերությունների կողմից, իսկ այնուհետեւ փոխանցվում Ավտոապահովագրողների բյուրո։ Ըստ այդ տվյալների՝ ՃՏՊ-ների թիվն իսկապես նվազել է, սակայն այն շատ հեռու է նախարարի հնչեցրած թվից։ 2021թ.-ին հատուցվել է 25,633 պատահարի վերաբերյալ դիմում, չեն բավարարվել կամ հատուցումից հրաժարվել են 7298-ը։

Վահե Ղազարյանի հնչեցրած թիվը մոտ 6 անգամ պակաս է ԱՊՊԱ համակարգում արձանագրված հատուցումների թվից։ Սա կարող է նշանակել, որ վթարների, ՃՏՊ-ների մեծ մասը չի արձանագրվում իրավապահ մարմինների կողմից։ Բացի այդ, նորանշանակ նախարարը նաեւ հակասել է ինքն իրեն. ՃՏՊ-ների քանակը 2019-ի հետ համեմատելիս հայտնեց, որ 2022-ին արձանագրվել է 4008 ՃՏՊ, քիչ հետո՝ արդեն 2021-ի հետ համեմատելիս, ՃՏՊ-ների քանակը «դարձավ» 4009։

Մեկ այլ դեպքում, խոսելով վիրավորների մասին, Վահե Ղազարյանը հայտարարեց. «Վիրավորները՝ 646 (նկատի ուներ, թե որքանով է կրճատվել քանակը,- խմբ.) կամ 9?5 տոկոսով։ 2022 թվականին՝ 6155, 2019 թվականին՝ 6008»։ Այսպիսով, ստացվում է՝ նորանշանակ նախարարը ոչ ճիշտ թվեր է ներկայացնում հանրության դատին»:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից