copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:55 25-01-2023

Թուրքիայի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հարավային Մուղլա նահանգի տարածքում՝ Սեյդիքեմեր շրջանից 80 կիլոմետր հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել։

Ինչպես փոխանցում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.4 մագնիտուդ։

Հաղորդվում է, որ Միջերկրական ծովին ափամերձ Սեյդիքեմեր շրջանի ափերի մոտ գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 41.08 կիլոմետր խորության վրա։

Ցնցումները զգացվել են Մուղլայի և Անթալիայի, Այդընի, Իզմիրի և Դենիզլիի նահանգներում։ Այն շրջաններից, որտեղ երկրաշարժը զգացվել է, ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ