copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:42 25-01-2023

Խորհրդարանում հյուրընկալվել են «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հունվարի 25-ին հանդիպել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրավերով Հայաստան ժամանած «Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը եւ Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը:

Ողջունելով հյուրերին` հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է. «Մեծապես կարեւորում ենք Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացումը, քանի որ երեխաների դաստիարակությունն ու խնամքն ընտանեկան միջավայրում այլընտրանքի չունի, եւ պետք է շարունակական ջանքերն ուղղել` կանխարգելելու երեխաների մուտքը հաստատություններ»:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է մեր երկրում այդ ինստիտուտի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

«Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի կազմակերպման հաջողված փորձը:

«Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերի խոսքով երեխաներն իրենց շատ ավելի լավ են զգում, երբ մեծանում են ընտանիքում, թեկուզ` խնամատար, քանի որ անփոխարինելի է երեխայի` ծնողների հետ ֆիզիկական շփումը:

Հյուրերը նշել են, որ խնամատարության ինստիտուտի զարգացման իրենց հաջողված փորձի վերաբերյալ Երեւանում կցուցադրվի «Շանհայի երեխաները» ֆիլմը, որի ստեղծման պատմության հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների` խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է:

Ամենից շատ դիտված

17:45 Շատ արագ ցնդող նյութ է, մահացու չէ, դաշտերում լիքը քիմիկատ է, թող դրանից վախենան
19:00 Գրատախտակի մոտ սառել է և ... ձեռք բերել 20 միլիոն դրամանոց զարդ
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
18:45 Նիկոլ Փաշինյանի խորհրդականի միլիոնավոր դոլարանոց գույքերը ապօրինի ծագում չունեն
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք
16:40 Տավուշում ոստիկանության աշխատակիցը «ՎԱԶ 217230»-ով բախվել է ձիուն ու հայտնվել այգում. վարորդը տեղում մահացել է
07:40 Ռազմաբազան պահեստ է․ «Հրապարակ»
07:52 «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք»
23:25 Փաշինյանը պետք է հեռանա, որ նորմալ դատաիրավական համակարգ ստեղծենք․ Սամվել Կարապետյան
18:39 Տուժելու են բոլորը. կոչ եմ անում լուրջ վերաբերվել ԿԲ-ի հայտարարությանը. Թաթուլ Մանասերյանի ահազանգը