copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:04 25-01-2023

Ինձ շահագրգռեց ներկայացնել մի ծրագիր, որը Բրյուսովին կվերադարձնի իր նախկին բարի համբավը․ Գյուրջինյան

«Բրյուսովի համալսարանն, իմ ընկալմամբ, լեզվաբանական համալսարան է, այնտեղ աշխատել եմ 25 երկար ու ձիգ տարիներ: Ես Բրյուսով չէի գնացել իբրև հյուր և դրսից: Ես այդտեղի դասախոս եմ եղել: Իմ և Հեքեքյանի գրած մի ձեռնարկ 8 անգամ տպվել է և այդտեղ գործածվել իբրև հայերենի ուսուցման հիմնական ձեռնարկ: Այնպես որ, ես օտար չեմ: Չգիտեմ՝ ինչ կլինի հետո, բայց Բրյուսովի ապագան, ճակատագիրն ինձ մտահոգում է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ պատասխանելով հարցին՝ եթե Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում նոր ընտրություններ լինեն, նա կրկին կառաջադրի՞ իր թեկնածությունը։

Հարցին՝ ցանկացավ առաջադրվե՞լ, թե՞ իշխանությունից առաջարկ ստացավ, Դավիթ Գյուրջինյանն արձագանքեց. «Իշխանությունի՞ց: Ես իշխանության ներկայացուցիչներից մեկն եմ: Զուգադիպեց, որ իշխանության ներկայացուցիչ եմ, իմ պաշտոնը բարձր պաշտոն է, ցածր չէ, այս մարմնի ամենաբարձր պաշտոնն է։ Բայց ինձ շահագրգռեց ներկայացնել մի ծրագիր, որը Բրյուսովին կվերադարձնի իր նախկին բարի համբավը, մի համալսարանի, որը կրթել է օտար լեզուների ուսուցիչների: Տասնամյակներ շարունակ այդ գործը լավ է արել՝ մինչև վերջերս»։

Լրագրողի դիտարկմանը՝ կարծում է, որ կորե՞լ է համալսարանի համբավը, Գյուրջինյանը պատասխանեց․ «Բրյուսովի համալսարանն այլևս լեզվաբանական չէ, և ոչ էլ լեզվահասարակագիտական է: Այդ ուղղվածությունը նա այլևս չունի: Ես դրա մտահոգությունն ունեմ»:

Լեզվի կոմիտեի նախագահը նշեց, որ կողմ է խոշորացման գաղափարին․ «Հայաստանի նման փոքր երկրի համար պետական այսքան բուհեր՝ իրենց մասնաճյուղերով և հեռակայի ուռճացած համակարգով, ուղղակի շռայլություն է»:

Դիտարկմանը՝ կո՞ղմ է, որ այն միավորվի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին, Գյուրջինյանն ասաց․ «Դա տարածում են ջուր պղտորողները: Կարծիքներից մեկն է: Դուք նախագիծ տեսե՞լ եք, ես չեմ տեսել, բայց խոշորացմանը կողմ եմ»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում