copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:18 15-06-2022

Մարդիկ հազար ու մի պատճառաբանությամբ առաջ են մղում օտար լեզուն․Գյուրջինյան

Քիչ առաջ տեղի ունեցավ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի ասուլիսը՝ «Հայոց լեզվի անաղարտության և գերակայության պահպանման մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում» թեմայով։ Ասուլիսի ընթացքում Գյուրջինյանը ասաց․

«Հայոց լեզվի անաղարտության և գերակայության պահպանման մարտահրավերները հայերենին ուղեկցել են երկար ժամանակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, կամ էլ կիսանկախ վիճակ է եղել։
Բայց հիմա ունենք մի շատ կարևոր գործառույթ՝ լեզվաքարոզչությունը, որը պետք է որ նպաստի շատ խնդիրների լուծմանը։ Օրինակ՝ հայագրությանը, չեմ ասում անձնական տիրույթներում, բայց դա էլ է կարևոր․ սոցցանցը հրապարակային է։ Հրապարակային այլ գրվածքներում՝ ցուցանակներ, գովազդային վահանակներ և այլն, և մենք տեսնում ենք , որ այստեղ խնդիրներ կան։

Հայկական արտադրանքի համար հայերենը կա, բայց դա երբեմն աննշան է, աննկատ։ Եվ ովքեր են անում այս ամենը, անում են մերոնք, անում են հայերը, հայերի ղեկավարած մարմինները, հաստատությունները։ Սա Հայաստանն է, սա հայերենի երկիրն է, պիտի անդադար այս բանը ասվի, որ մարդիկ հասկանան։ Մենք դեմ չենք օտար լեզուներով գրություններին, բայց եթե նրանք զուգակցվում են, նախ՝ հայերենը, հետո՝ ինչ ուզում եք։ Բայց մարդիկ հազար ու մի պատճառաբանությամբ առաջ են մղում օտար լեզուն։ Հայ մարդու հիմնած հաստատությունը կոչվում է օտար լեզվով, երբեմն նա դա գրում է ընդամենը հայերեն տառերով»,- ասաց Գյուրջինյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում