copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:47 25-01-2023

Ստրասբուրգ գնացել են վոյաժի և դրա արանքում էլ, նիստերի ժամանակ ինչ-որ բաներ թափ տալու․ Նաիրա Զոհրաբյան

«Ի՞նչ է ասել Սամեդ Սեյիդովը։ Նա ասել է այն, ինչ Հայաստանի իշխանություններն այդ թվում Ռուբեն Ռուբինյանը և իր «շեֆը» կրկնում են ամեն օր, որ Արցախ այլևս չկա, իսկ իրենց պատգամավորները՝ Գուրգեն Արսենյանն ու բեղավոր մեկը կա՝ Գագիկ Մելքոնյանը, հայտարարում են, որ ավելի լավ է Արցախը տանք, քան Հայաստանը։ Այս իշխանության ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ, ըստ էության, այլևս Արցախի հարցը համարում են փակված»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովի՝ Հայաստանին տված «խորհրդին»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը Հայաստանին խորհուրդ է տվել «չմուրալ միջազգային կազմակերպություններից»։ «Ալիևը հայտարարում է, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։ Հիմա գնացել են Ստրասբուրգ, որ ի՞նչ անեն։ Գնացել են Ստրասբուրգ ընդամենը հերթական վոյաժի և դրա արանքում էլ, նիստերի ժամանակ ինչ-որ բաներ թափ տալու»,-ասաց նա։

Զոհրաբյանի համար անհասականալի է այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մյուս պաշտոնյաները հայտարարում են, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված է, Շուշին դժգույն և դժբախտ է, իսկ դրանից հետո մեկնում են Ստրասբուրգ։ «Հարցս վերաբերվում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչներին՝ ինչու՞ եք գնացել այնտեղ, շուքրուտ ուտելու համա՞ր»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի արած հայտարարությանը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքը, իսկ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը հպարտությամբ նշել է, որ Ադրբեջանն այժմ ավելի լավ դիրքեր ունի, որոնք ապագայում անհրաժեշտ կլինեն Հայաստանին հարվածելու համար, ինչպես նաև հիշեցրել էր, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի տարածքների կեսի՝ այդ թվում մայրաքաղաք Երևանի նկատմամբ, Զոհրաբյանն ասաց․ «Հայկական պատվիրակությունը թող դեմագոգիկ հայտարարությունները փաթաթեն և մցնեն իրենց որոշ տեղերը։ Դրանք առ ոչինի են, քանի որ իրենք պաշտոնապես Պրահայում, ինչպես քանիցս հայտարարել է Ալիևը, վաճառել են Արցախը և շարունակում են վաճառել Հայաստանը։

Երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները մենք էին, այդ ժամանակ Սամեդ Սեյիդովի նման ոչնչությունը վախենում էր թփրտալ, իսկ հիմա նրանք շփացնում են հայկական պատվիրակության երեսին, ասելով՝ «չմուրանք միջազգային հանրության աջակցությունը», որովհետև նույն միջազգային հանրության ներկայությամբ և քավորությամբ նրանք հանձնել են Արցախը և շարունակում են հանձնել Հայաստանը։

Ես ասել եմ և կրկնում եմ, որ ավելի ցածրորակ, դիլետանտ, ողորմելի, վախկոտ և ոչ պրոֆեսիոնալ խորհրդարան, քան այս խորհրդարանն է՝ նկատի ունեմ իշխանություն և ընդդիմություն միասին, Հայաստանի նորանկախ պատմության որևէ ժամանակում չի եղել»,-ասաց նախկին պատգամավորը։

Նա նշեց, որ Ադրբեջանի այս պահվածքը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անգործության հետևանքն է․ «Հայաստանի իշխանությունը թուրքադրբեջանական իշխանության հինգերորդ շարասյունն է, և նրանց ձայնակցում է Հայաստանի ընդդիմությունը՝ իր տոտալ պարազիլաված անգործության և մանդատներին կառչած լինելով։ Իրենք բոլորն իրար արժեն»,- եզրափակեց Զոհրաբյանը։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել