copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:01 25-01-2023

Ավտովթար Օրբելի-Բաղրամյան հատվածում. Kia-ն բախվել է կայանած BMW-ին, BMW-ն էլ՝ Volkswagen-ին․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Kia մակնիշի ավտոմեքենան Օրբելի փողոցում, դեպի Բաղրամյան պողոտա ընթանալիս, Օրբելու թունելի հարևանությամբ բախվել է կայանված BMW մակնիշի ավտոմեքենային։ BMW-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված Volkswagen-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Բախումից հետո Kia-ն ամբողջությամբ ճանապարհը փակել է, և երթևեկությունը դարձել է անանցանելի։

Վնասվածքներ է ստացել վարորդը: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։ Kia-ի վարորդի ոտքերի տակ հայտնաբերվել է կոնյակի կիսադատարկ շիշ։

Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված Kia-ի վարորդի և կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր