copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 24-01-2023

Եթե Քրիստինե Գրիգորյանը գործուղվի ԲԴԽ, ապա ՔՊ-ին ավելի քիչ հավատարիմ մեկը կփոխարինվի ՔՊ-ին ավելի հավատարիմ ինչ-որ մեկով․ Մելիքյան

Որպեսզի Քրիստինե Գրիգորյանը գործուղվի ԲԴԽ, անհրաժեշտ է, որ որևէ մեկը գիտնական անդամներից հրաժարական ներկայացնի․ այս մասին նման տեղեկություն չկա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հրաժարականին և մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Գրիգորյանը գործուղվելու է Բարձրագույն դատախան խորհուրդ։

«Դժվար է ասել, թե կուլուարներում ինչ են խոսում, ամեն դեպքում՝ քվեարկությունները միաձայն են լինում՝ փոքր բացառություններով, որոնք միաձայն որոշումների կայացմանը չեն խանգարում։ Անկեղծ ասած՝ այս պահին դժվար է գնահատել այդ լուրերի արժանահավատությանը, քանի որ որևէ տեղեկություն չկա այն մասին, որ ԲԴԽ-ում որևէ մեկը պատրաստվում է դադարեցնել աշխատանքը։ Ամեն դեպքում, եթե անգամ նման բան լինի, ՔՊ-ի քաղաքական թիմի անդամներից մեկը, իսկ ես Քրիստինե Գրիգորյանին համարում եմ ՔՊ քաղաքական թիմի անդամ, փոխարիկվելու է ՔՊ թիմի մեկ այլ անդամով։ Նման տեղաշարժից, կարծում եմ, որևէ բան չի փոխվի։ Ավելի ստույգ՝ ՔՊ-ի գուցե մի փոքր ավելի քիչ հավատարիմ, բայց սկզբունքորոն հավատարիմ ինչ-որ մեկը կփոխարինվի ՔՊ-ին ավելի հավատարիմ ինչ-որ մեկով։ Թեև դրա մասին խոսելը վաղաժամ եմ համարում, որովհետև որևէ մեկի պաշտոնավարման ժամկետը չի մոտեցել ավարտին, և այստեղ կարող է խոսք գնալ միայն որևէ մեկի հրաժարականի մասին։ Ընդամենը, կարող եմ հիշեցնել, որ կնոջս վարույթով իրավաբան գիտնականներից միայն մեկն էր, որ կողմ չէր քվեարկել նրա պաշտանավարման դադարեցմանը։ Խոսքը Դավիթ Խաչատուրյանի մասին է, թեև կողմ չքվեարկելով՝ նա նաև հատուկ կարծիք չի ներկայացրել։ Իհարկե, չեմ կարծում, որ դրանով մեծ շեղում է թույլ տրվել ընդհանուր գծից, դրա մասին դատողություն կարելի էր հայտնել հատուկ կարծիք լինելու դեպքում։ Եթե հատուկ կարծիք չկա, այդ երկու դեմ քվեարկությունը որևէ բան չէր փոխի, հետևաբար, ես որևէ հեռուն գնացող հետևություն դրանից չէի անի»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի