copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:59 23-01-2023

Մեքսիկայի տարածքով ԱՄՆ մուտք գործող Թուրքիայի քաղաքացիների թիվը կտրուկ աճել է

2022 թվականի տվյալներով կտրուկ աճել է Թուրքիայի քաղաքացիների թիվը, ովքեր Մեքսիկայի սահմանով մուտք են գործում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ինչպես փոխանցում է ԱՄՆ մաքսային և սահմանների պաշտպանության գործակալությունը, նախորդ տարի ռեկորդային տեմպով աճել է ԱՄՆ-ից ապաստան հայցող փախստականների թիվը, որոնց շարքում բավականին բարձր է Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների մասնաբաժինը։

Հաղորդվում է, որ 2022 թվականին Մեքսիկայի սահմանից ԱՄՆ է մուտք գործել Թուրքիայի 24362 քաղաքցի, մինչդեռ 2020 թվականին այդ թիվը եղել է 1944, իսկ 2021-ին՝ 4989։

«Ամերիկայի Ձայն»-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թուրքիայից Մեքսիկա ժամանած և ԱՄՆ փախած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 31 հազար 485-ի։ Վերջին երեք տարում Թուրքիայից 253 երեխա ընտանիքներով և 23 երեխա ինքնուրույն հատել են Մեքսիկայի սահմանը դեպի ԱՄՆ։

Նրանք, ովքեր Մեքսիկայից ԱՄՆ են անցնում որպես ապաստան հայցողներ, օրենքով սահմանված կարգով կալանավորվելուց հետո հիմնականում տեղավորվում են Արիզոնա և Տեխաս նահանգների կալանավայրերում։ Ապաստան հայցողների ճնշող մեծամասնությունը ապաստան է փնտրում ԱՄՆ-ում: Եթե ​​ապաստան հայցողը հովանավորվում է Ամերիկայի որևէ քաղաքացու կողմից, ապա նա ազատ է արձակվում մեկ շաբաթից մինչև 1․5 ամիս ժամկետում:

Թուրքիայի քաղաքացիները, ովքեր հատել են Մեքսիկայի սահմանը և մեկնում են դեպի ԱՄՆ, վերջին փուլում հայտնվում են դատարանում և դիմում են ապաստանի համար, հիմնականում այն ​​պատճառով, որ Թուրքիայում խտրականության են ենթարկվում քաղաքական, սեռական կողմնորոշման, կամ կրոնական դրդապատճառներով։

Բացի այդ Մեքսիկայի տարածքով ԱՄՆ սահմանը հատողների թվում կան տարբեր երկրների քաղաքացիներ, որոնցում մեծ թիվ են կազմում Լատինական Ամերիկայի երկրների քաղաքացիները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ