copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:29 23-01-2023

Վարչապետն իր վարկածներով, ստացվում է, որ ուղղորդում էր քննությանը․ իրավապաշտպան

Վարչապետն իրավունք չուներ վարկածներ ներկայացնելու կամ արդեն քննության ընթացքի մասին խոսելու։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն՝ անդրադառնալով օրերս Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի տարածքում գրանցված ողբերգական դեպքին։

«Դա իրավապահ մարմինների գործն է և նա իրավունք չուներ նման ելույթ ունենալու։ Դա իրավապահների կողմից կարող է ընկալվել որպես ուղղորդում։ Բայց պետք է կատարվի բազմակողմանի քննություն։ Պետք է տարբեր վարկածներ քննվեն։ Եվ խոսելով դրա մասին՝ ստացվում է, որ նա ուղղակի ուղղորդում է քննությանը»,- ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ ԶՈւ-երում այսպիսի դժբախտ պատահարներն իշխանությունների կողմից դրսևորվող անգործության հետևանքն են։ «Գիտեք, որ խաղաղ պայմաններում բանակում բազմաթիվ մահվան դեպքեր են գրանցվում։ Իսկ սա արտառող դեպք է՝ միանգամից 15 հոգի մահացավ։ Պատճառն այն, էր, որ հսկողություն չկա։ Լավ, ենթադրենք՝ այդ բենզինն է, ինչպես վարչապետն էր ասում, և ասում էր, որ այսպիսի հրաման կա։ Ոչ թե պետք է թղթերի վրա հրաման նոր տրվեն, այլ պետք է հրամանատարն անընդհատ հսկի, թե զինվորներն ինչով են զբաղվում, ինչ են անում։

Մենք գյուղից ճշտել էինք, դա լքված մի տուն է եղել։ Այդ զինվորներին բերել, լցրել էին այդտեղ՝ 21 հոգի մի սենյակում։ Այսինքն, նրանք զինվորների համար առաջինը պետք է պայմաններ ստեղծեին։ Ի՞նչ է նշանակում այդ վառարանն ընդհանրապես։ Պետք էր նորմալ ջեռուցում ապահովել։ Ամբողջ խնդիրը դա է, որ այդպիսի պայմաններ են։ 6 ամիս առաջ էլ էր այդպիսի մի դեպք եղել։ Այն ժամանակ մի հոգի էր մահացել դիրքերում՝ 5 զինվոր էր այրվել։ Սա խոսում է բանակի վերնախավի անգործության մասին»,- ասաց նա։

Իրավապաշտպանի խոսքով՝ ինքն ու իր գործընկերները բազմիցս բարձրաձայնել են դեպքի ու դրա պատճառների մասին։ Բարձրացրել են դեպքի համար պատասխանատուի հրաժարականի մասին։ «Եթե Պապիկյանը չէր գնացել դեպքի վայր, մենք ի՞նչ կարող էինք անել։ Ես առաջինն եմ ասել, որ նա պետք է հրաժարական տա։ Նա պետք է դեպքի վայր գնար։ Բայց չգնաց։ Ի՞նչ կարող է անել իրավապաշտպան հասարակությունը, երբ պետական մարմինները չեն աշխատում։ Մեր գործը դրանց մասին բարձրաձայնելն է։ Մնում է, որ աշխատեն»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում