copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:50 20-01-2023

Երասխի դիրքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

Երասխի մարտական դիրքում երեկ՝ հունվարի 19-ին, հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

«Հրազենային վիրավորում ստացած զինծառայողին զինվորական բժիշկները երեկ վիրահատել են, վիրահատությունը բարեհաջող է անցել, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց ՊՆ խոսնակը:

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ե.Շ.-ն: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը