copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:24 20-01-2023

Ինչպե՞ս են Արցախից դուրս եկել նորատուսցի հայտնի քրեական հեղինակությունները․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Լաչինի միջանցքը փակելուց հետո, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, Հայաստանից Արցախ մեկնած բազմաթիվ քաղաքացիներ մնացին Արցախում եւ մինչ օրս չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Մեզ տեղեկացրին, որ այդ օրերին Արցախում շրջափակման մեջ են եղել նաեւ նորատուսցի հայտնի քրեական հեղինակություններ Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները՝ իրենց շրջապատով, «լավ ախպերներով» եւ այլն։

Մեզ ասացին, որ նրանք Արցախ էին մեկնել ինչ-որ փաստաթղթային հարցեր կարգավորելու։
Բայց մոտ մեկ շաբաթ առաջ նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից։ Այդ հարցում նրանց օգնել են ռուս խաղաղապահները՝ «Ուրալ» մակնիշի զինվորական մեքենայով կածաններով, սար ու ձորերով դուրս են բերել Արցախից եւ տեղափոխել Հայաստան։ Նրանք իրենց հետ բերել են Հայաստանից Արցախ մեկնած այլ անձանց նույնպես։ Բանդուրյանների հետ է եղել նաեւ «Տարզան» մականունով չարենցավանցի մի երիտասարդ, որը համարվում է նորատուսցի եղբայրների մտերիմն ու թիմակիցը։ Հենց նրա վերաբերյալ էր օրեր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն տարածել, թե ««Տարզանն» իր «շքախմբով» ներխուժել է գազալցակայան, կոտրել տեսախցիկները, հայհոյանքներ հնչեցրել»։ Դրանից հետո էլ տարածվեց դատարանի դահլիճում արված մի տեսանյութ, որում այդ նույն Տարզանն էր՝ ողնաշարի վնասվածքով․ նրա փաստաբանի խոսքով՝ Տարզանը ծեծի է ենթարկվել ներքին գործերի նախարարության Չարենցավանի բաժնում՝ Երեւանից հրավիրված դիմակավորված անձանց կողմից, բաժնի պետի ներկայությամբ»։

Առավել մանրամասն սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը