copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 11:57 19-01-2023

Վճռորոշ պահերին այսպիսի մահագործ «պատահականությունների» հաճախացումը գրեթե անհավանական է․ Արմեն Այվազյան

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասում տեղի ունեցած սարսափելի դեպքին։

«Որքան «Սուրմալու» շուկայի պայթյունն էր «դժբախտ պատահար», այնքան էլ այսօր սահմանամերձ զորամասում տեղի ունեցած հրդեհը։ Երկուսն էլ բռնկվել են Հայաստանի (ներառյալ Արցախի) դեմ Ադրբեջանի պատերազմական գործողությունների թեժ փուլում՝ հայերին ահաբեկելու, նրանց առանց դիմադրության տեղահանելու ու հայազրկելու նախնական մտադրությամբ։

«Սուրմալու» շուկայի պայթյունը տեղի ունեցավ 2022 թ. օգոստոսի 14-ին, իսկ օգոստոսի 25-ին Աղավնո, Ներքին Սուս գյուղերն ու Բերձոր քաղաքը գլխիկոր հանձնվեցին թշնամուն։

Իսկ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան սևեռվել են արդեն ամբողջ Արցախի հայաթափման վրա՝ ընթացքում պաշարման և տարատեսակ կետային հարվածների միջոցով փորձելով ընկճել հայությանը։

Եվ հենց այդ ժամանակ Գեղարքունիքի սահմանամերձ Ազատ գյուղում տեղի է ունենում այս աննախադեպ հրդեհը։ Վճռորոշ պահերին այսպիսի մահագործ «պատահականությունների» հաճախացումը գրեթե անհավանական է։
Իմ համոզմամբ, երկու դեպքում էլ գործ ունենք թշնամական դիվերսիաների հետ։

Հայաստանի քարուքանդ անվտանգության համակարգը պետք է շատ արագ կարգի բերվի։ Այլապես նման դիվերսիաներն անվերջ կրկնվելու են, որովհետև թշնամին Հայաստանը ոչնչացնելու իր ցեղասպանական ծրագրից հետ կանգնելու մտադրություն չունի»։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել