copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:11 19-01-2023

Ռուբեն Վարդանյանի հրաժարականի թեման չի փակվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած Ռուբեն Վարդանյանի եւ Արայիկ Հարությունյանի հարաբերություններն արտաքուստ թեւակոխել են խաղաղ կարգավորման փուլ, սակայն Արցախի աղբյուրներն ասում են, որ դա թվացյալ է։ ՀՀ իշխանությունները շարունակում են Ռուբեն Վարդանյանի ազատման հարցով Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ գործադրել, եւ Արցախում չեն բացառում, որ ինչ-որ պահի ԱՀ նախագահը կընկրկի։

Մենք գրել էինք, որ, ի թիվս այլ պահանջների, պետնախարարի հրաժարականը եւս ներառված է Լաչինի ճանապարհը բացելու Ադրբեջանի պահանջագրում։ Եվ չնայած Արցախի իշխանությունները մերժել են կատարել այդ պահանջները, որոնց մեջ մտնում են նաեւ սահմանային անցակետում ռենտգեն-սկաների տեղադրումը եւ ադրբեջանական սահմանապահի ներկայությունը, ինչպես նաեւ Արցախի ՊԲ-ի ամբողջական զինաթափումը եւ հանքերի շահագործման դադարեցումը, սակայն Ադրբեջանն առավել կարեւորում է Վարդանյանի հեռացումը։ Այստեղ համոզված են, որ գործարարն Արցախ է գործուղվել Կրեմլի կողմից, եւ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգից ձեռք քաշած ՌԴ իշխանությունները փորձում են նրա միջոցով ապահովել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում։

Հիշեցնենք, որ, ըստ հավաստի աղբյուրների, Պուտինը «Դվին» համալիրում հանդիպման ժամանակ Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ուղիղ տեքստով ասել է, որ Ռուբեն Վարդանյանին ինքը չի գործուղել՝ երբ ուզում են, կարող են ազատել պաշտոնից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը