copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:30 17-01-2023

Վահագն Խաչատուրյան. նախագահելը չգիտենք, բայց լավ նվագում է

Ինչ խոսք, չենք կարող չնշել, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բարի մարդու տպավորություն է թողնում, նույնիսկ կարելի է ասել երկրի ամենաանդարդ բարձրաստիճան պաշտոնյան է։ Հաճելի է արձանագրել, որ նա նաև դաշնամուր նվագել է շատ սիրում, բայց ինչո՞ւ է նախագահը դաշնամուր նվագելու համար միշտ ընտրում ամենաանհասկանալի իրավիճակները։

Մասնավորապես, աշխատանքային այցով Տալլինում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հրավիրած աշխատանքային ընթրիքի ժամանակ դաշնամուր է նվագել։ Վերջինս էլ ֆեյսբուքյան իր էջում այսօր լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ տպավորված է վայելում ՀՀ նախագահի կատարումը։

Ինչպես և սպասելի էր, լուսանկարը մեծ արագությամբ տարածվեց համացանցում՝ մեծապես շարժելով օգտատերերի զայրույթը․ երկիրն աղետի շեմին է, իսկ նախագահին, կարծես, պաշտոն են տվել, որ դաշնամուր նվագի և հյուրերին զվարճացնի։

Երևույթը, թերևս, նման բացասական արձագանք չէր ստանա, եթե երկրի սահմաններին տիրեր խաղաղություն, և առաջնային կարևորության, մասնավորապես, անվտանգային հարցեր ծառացած չլինեին մեր առջև։

Նշենք, որ Վահագն Խաչատուրայնի կողմից պաշտոնական հանդիպումներում սա դաշնամուր նվագելու առաջին դեպքը չէր։

Մասնավորապես, նախորդ տարի մայիսին, ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի և տիկին Դիանա Նաուսեդիենեի, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի և տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ճաշ, որի ժամանակ ՀՀ նախագահը կրկին նվագել էր դաշնամուր։

2022 թվականի ապրիլի 7-ին էլ Վահագն Խաչատուրյանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ հյուրընկալել էր տարբեր բժշկական հաստատությունների մի խումբ կանանց: Եվ աշխատակազմի հրապարակած լուսանկարներից պարզ էր դառնում, որ նախագահը հասցրել է նաև դաշնամուր նվագել նրանց համար:









Հետաքրքիր մեկ դրվագ ևս առանձնացնենք․ նախորդ տարի երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին մի խումբ պատանիներ: Դիտելով կադրերը, առաջին հայացքից ֆիքսում ես մեկ բան․ ջերմ և անմիջական մթնոլորտում, երբ երեխաները դաշնամուր էին նվագում, նախագահն իրեն զգում էր ինչպես «ձուկը ջրում»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում