copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:49 26-12-2022

Ռուբեն Վարդանյանի հայրենասիրական ոգին  թույլ կտա, որպեսզի կանգնի արցախցու կողքին և շարունակի պայքարը․ Սեյրան Օհանյան 

Ե՛վ Արցախը, և՛ արցախցին, և՛ պայքարող հայը ցույց տվեցին, որ իրենք ոգով անկոտրում են, շարունակելու են պայքարել իրենց իսկ պատմական տարածքում, իրենց հայրենիքում։ Աս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Այստեղ ուզում եմ նաև բարձր գնահատել Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը, շատ մարդիկ շատ բաներ են խոսում առանց հասկանալու, բայց նրա հայրենասիրական ոգին, աշխատանքային փորձը, կառավարման, նաև բարեգործական ունակությունները թույլ կտան, որպեսզի կանգնի արցախցու կողքին և շարունակի պայքարը։ Ռուբեն Վարդանյանը երեկ իր ելույթներից մեկում այսպիսի մի բան ասաց, որ երեք տարբերակ կա․ կամ մնալ և հայտնվել Ադրբեջանի կազմում, այն ինչը ՀՀ իշխանություններն են ուզում, և դա մեր բոլորի համար անընդունելի է, երկրորդ տարբերակը՝ թողնել, դուրս գալ։ Հիմա նույնիսկ անհնար է այնտեղից դուրս գալ, քանի որ փակ է Լաչինի միջանցքը, բայց նույնիսկ եթե բաց լինի, կարծում եմ բոլոր արցախցիներն ու պայքարող հայերը դրան դեմ կլինեն։ Մնում է երրորդ տարբերակը՝ պայքարել։ Իսկ այդ պայքարում մենք իրավունք չունենք արցախցուն միայնակ թողնել։ ՀՀ իշխանությունները կարծես այսօր միայնակ են թողել, չնայած պարբերաբար խոսում են՝ ինչ-որ պետք է մենք Արցախին տրամադրում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ արցախցիներին ասելով, որ պայքարը միակ ճանապարհն է, ոչ ոք իրավունք չունի զրկել արցախցուն այդ օգնություններից․ «Այսօրվա իշխանությունները իրենց գրպանից չեն տալիս այդ օգնությունները , այսօրվա իշխանությունները այդ օգնությունները տալիս են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կողմից մուծված հարկերից»։

Սեյրան Օհանյանը նաև շեշտեց, որ չպետք է վախենալ ինքնորոշում, Արցախի Հանրապետություն արտահայտություններից։ «ՀՀ իշխանություններն իրենց բոլոր նախընտրական ծրագրերում խոսել են այդ մասին։ Սակայն այսօր իրավիճակից ելնելով, տեղի տալով թուրք-ադրբեջանական տանդեմին, տեղի տալով բոլոր այն ճնշումներին, որոնց տակ իրենք գտնվում են, չեն շարունակում Արցախին աջակցելու հանձնառությունը։ Ցավոք, ՀՀ իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում