copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:04 12-01-2023

Իրենց տներում տաքուկ նստած հարձակվում են մի մարդու վրա, ով իր անձնական կյանքը զոհաբերել է հանուն Արցախի․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին անձամբ չեմ ճանաչում։ Մեկ անգամ հանդիպել եմ Մատենադարանում, Ավրորայի մրցանակաբաշխության նախնական լսումների ժամանակ։

Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելը ողջունեցի։ Շատերը և այն ժամանակ և այժմ ոչ միայն քննադատում, այլև հայհոյում են նրան։

Զարմանալի է, իրենց տներում տաքուկ նստած, իրենց իրավունք են վերապահում հարձակվել մի մարդու վրա, ով իր անձնական կյանքը զոհաբերել է հանուն Արցախի։

Ահա նրա խոսքերը, որոնց տակ ստորագրում եմ․ «Մարդիկ, ովքեր իրենց անձնական շահերը կամ նեղ քաղաքական շահերն ավելի կարեւոր են համարում, քան Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը, դավաճան են»։

Պա՞րզ է, չէ՞ թե ում են ուղղված այս խոսքերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում