Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 08-08-2025

Քոչարյանն ու Սարգսյանն իրենց կյանքը դրել են հանուն Արցախի, չեն կարող թշնամանք ունենալ․ հարցում

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մոտ կանգնած շրջանականերում տեսակետ է տարածված, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրականում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ թշնամանքն ավելի ուժեղ է, քան թշնամանքը Նիկոլ Փաշինյանի դեմ։

Oragir.News –ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի նկատմամբ ավելի մեծ թշնամանք ունի, քանի Փաշինյանի»։

Հարցվածների մեծ մասը բացասական պատասխան տվեց, որոշներն էլ ասացին, որ անկախ ներկայիս տարաձայնություններից երկրորդ և երրորդ նախագահները մտերիմ են եղել։ «Ոչ մեկին չեմ սիրում», - պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ «Համաձայն եմ, բայց ոչ մի բան չեմ նայում, ոչ մեկին էլ չեմ հավատում, ոնց ուզում են նենց անում են», - նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` «Ոչ, չի կարող էդպես լինել։ Այդ երկու անհատականություններն իրենց կյանքը դրել են ընդհանուր նպատակի, Արցախի համար։ Ինձ թվում է դա անհեթեթություն է, չի կարող այդպես լինել։ Գուցե տարաձայնություններ, սկզբունքային տարբերություններ կան իրենց մոտեցումներում, բայց անհամեմատելի են այդ հարաբերությունները»,- ասաց նա։

«Ինձ թվում ա Փաշինյանին չի սիրում»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում