copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:05 10-01-2023

Ասում են՝ անկլավների թեմա կա, մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը կա. Փաշինյան

Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որ պետք է կարգավորվեն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում Ադրբեջանին վերադարձնի 8 գյուղ, ինչպե՞ս է պատկերացնում այդ հարցի լուծումը:

«Հիմա, օրինակ, ասում են՝ անկլավների թեմա կա: Մենք էլ ունենք այդ թեման՝ Արծվաշենը կա, չէ՞ , ի վերջո, որը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է, և որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է:

Կան թեմաներ, որոնք օգտագործվում են՝ այդ թվում՝ հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար, նաև որոշակի ցնցումներ առաջացնելու համար: Բանակցությունները հենց նրա համար են, որ տեսնենք՝ ինչ հարց կա, այդ հարցերը քննարկենք:

Հայաստանի տարածքներ կան օկուպացված՝ ընդ որում, ես խոսում եմ1990թվականից այս կողմ օօկուպացված տարածքների մասին: Օրինակ, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հողատարածքների մեծ մասը օկուպացված է, Բերքաբեր, Վազաշեն գյուղից»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այո, այդ հարցերը դելիմիտացիայի գործընթացում քննարկվելու են:

Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանում Հայաստանից գաղթած քաղաքացիների մարդահամար են անում. «ՀՀ տարածքում ադրբեջանցիների նկատմամբ բռնություն ընդհանրապես չի գործադրվել. մենք Սումգայիթ ենք ունեցել, Բաքվի ջարդեր ենք ունեցել: Մարդիկ են եղել՝ որոշել են իրենց տունը վաճառել, ՀՀ-ից թողնեն՝ գնան. մենք Ադրբեջանից բռնագաղթած քանի՞ մարդ գիտենք, որ տունը վաճառելու հնարավորություն է ունեցել։ Բայց այդ մարդկանց գույքային հարցերը կան, չէ՞. ինչքան մարդ է Ադրբեջանից բռնագաղթել։ Պետք չի վախենալ, այո, կան հարցեր օրակարգում:

Անկլավի հարց կա՞, մենք ունենք էքսկլավի հարց՝ Արծվաշենի հարցը: Օկուպացված գյուղերի հարց կա՞, իհարկե կա՝ օրինակ, Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն, Բերքաբեր և այլն: Այդ բոլոր հարցերը պետք է քննարկվեն: Մինչև այդ հարցերը չլուծենք, կայունություն չի լինելու: Մեզ պետք է գնա, այդ հարցերը լուծել և կրել այդ հարցերի լուծման պատասխանատվությունը։ Լուծումները երազանքի լուծումներ չեն լինելու, բայց պետք է լինեն լուծումներ»:

Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք 2025-ին ռուս խաղաղապահներին փոխարինի բազմազգ խաղաղապահական զորակազմ, վարչապետն արձագանքեց. «Եկեք առաջ չանցնենք. 4,5 տարվա արդյունքներով պետք է գնահատվի, թե ինչ է տեղի ունեցել: Մեր խնդիրը ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելն է: Մեզ համար նպատակն է կարևոր, և այդ նպատակի իրագործման համար պետք է գործադրվի ամենաարդյունավետ միջոցը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին