copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:08 10-01-2023

Բենզինի գինը կմնա կայուն, քանի դեռ չի փոխվել իրավիճակը միջազգային շուկայում․ տնտեսագետ

Բենզինի գինը շարունակում է պահպանվել։ Մայրաքաղաքի բենզալցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արժե 360, պրեմիումը՝ 380 դրամ: Վերջին ամիսներին միջազգային շուկաներում բենզինի գինը նվազել է, իսկ դրամը դոլարի նկատմամբ անցած տարվա ընթացքում շատ թանկացել։ Պարզ է, որ բենզինի գինը ներքին շուկայում պետք է էժանանար, դա տեղի ունեցավ ուշացումով միջազգային միտումների հետ համեմատած, բայց դա էլ էր սպասելի որովհետև միշտ ներկրողները փորձում են ինչ-որ տեղ իրենց ապահովագրել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով բենզինի գնի պահպանմանը։

Տնտեսագետի խոսքով՝ բենզինի գինը կախված է երեք հանգամանքից՝ առաջինը դա ներքին գործոնն է, այսինքն՝ ներքին շուկայում մրցակցությունը, երկրորդը՝ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ և երրորդը՝ միջազգային շուկաներում գինը կամ ներկրման գինը․ «Բենզինի գինը կմնա կայուն, քանի դեռ չի փոխվել իրավիճակը միջազգային շուկայում, իսկ այն փոխելու համար կամ ներքին շուկայում պետք է մրցակցության աստիճանը փոխվի, օրինակ՝ մոնոպոլիզացվի շուկան, կամ պետք է միջազգային շուկայում նավթի գինը փոխվի, կամ պետք է դրամը էժանանա դոլարի նկատմամբ»։

Միքայելյանը նշեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում թվարկված ոչ մի իրավիճակ չի փոխվել, այդ պատճառով բենզինի գինը կմնա անփոփոխ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել