copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:48 09-01-2023

Նիկոլիզմի դուստր ձեռնարկություն հանդիսացող կուսակցության անդամը անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել Մարջան Ավետիսյանի նկատմամբ․ իրավաբան

«Պարզվում է սահմանադրական փոփոխությունների «մասնագիտական» հանձնաժողովի անդամ, Սպարապետի ոչ բարով եղբոր` նիկոլիզմի դուստր ձեռնարկություն հանդիսացող կուսակցության անդամ, և փաստաբանի արտոնագիր ունեցող ոմն Մասիս Մելքոնյան անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել դերասանուհի Մարջան Ավետիսյանի նկատմամբ, առերևույթ յուրացնելով նաև վերջինիս միջոցները»: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Սրանք իհարկե տվյալներ են, որոնք համակողմանի ու լրիվ կպարզի նախաքննությն մարմինը (հույս ունեմ իհարկե):

Սակայն կան նաև արդեն իսկ ապացուցված հանգամանքներ, որոնք պետք է քննության առարկա դառնան համապատասխան մարմինների կողմից և Մասիս Մելքոնյանի համար առաջացնեն ոչ բարենպաստ իրավական հետևանքներ:

Օրինակ.

Մասիս Մելքոնյանը իբրև ստանձնելով Մարջան Ավետիսյանի պաշտպանությունը առաջ է քաշել փաստաբանի ծառայությունների վճարի հարց, այն դեպքում երբ ՀՀ փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի 19.10.2019 թվականի թիվ 1-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 3.1.3-րդ կետի համաձայն` գործն ընդունելուց հետո, եթե այն կատարվելու է վճարովիհիմունքներով, ապա իրավական օգնություն ցույց տալու պայմանագիրը պետք է կնքվի հասարակգրավոր ձեւով փաստաբանական գրասենյակի կողմից: Նշված պայմանագիրը պետք է կնքվիողջամիտ ժամկետում (հանձնարարությունը փաստացի ստանձնելու պահից երկու ամսվաընթացքում), եթե գործի որոշ հանգամանքներ կամ ծառայության ծավալը ճշտելուանհրաժեշտություն կա:

Ըստ որում` վճարովի հիմունքներով փաստաբանական ծառայություն մատուցելու վերաբերյալպայմանագրում պետք է նախատեսվի`

- հոնորարի չափը եւ վճարման կարգը.
- հանձնարարության բնույթը եւ ծավալը (ատյանը, փուլը եւ այլն) կամ այն որոշելու չափորոշիչները:

Մասիս Մելքոնյանը այսպես կոչված պաշտպանությունը ստանձնել է 27.07.2022 թվականին և մինչև օրս չկա կնքված որևէ պայմանագիր:

Հաշվի առնելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` դիմում եմ ՀՀ ՓՊ խորհրդին սույն հարցը քննության առարկա դարձնելու համար»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg