copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:41 09-01-2023

Ցուցաբերված խտրականությունը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության և հավասարության հիմնարար սկզբունքներին․ ՀԺՄ

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին լրատվամիջոցների մասնակցության արգելքը՝ գրելով․ «Կիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։

Այսօր, սակայն, ինչպես պարզ է դարձել տարբեր հրապարակումներից, շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցներ զրկվել են Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելու և նրան հարցեր հղելու հնարավորությունից։

Այդ լրատվամիջոցների արգելքի համար պաշտոնապես որևէ ողջամիտ բացատրություն չի ներկայացվել, ինչն արդեն ողջամիտ կասկած է հարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատվամիջոցներ զրկվել են ոչ իշխանական դիրքավորման համար։

Մյուս կողմից, սակայն, մամլո ասուլիսին մասնակցելու հրավեր ստացել են նաև ոչ իշխանական մի քանի այլ լրատվամիջոցներ։

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է պետական պաշտոնյայի մասնակցությամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրության հարցում Կառավարության կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերված խտրականությունը, որը հակասում է ժողովրդավարության, մամուլի ազատության և հավասարության հիմնարար սկզբունքներին և ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացվածության ու անհանդուրժողականության մթնոլորտը։

Կառավարության աշխատակազմին կոչ ենք անում առավելագույն սեղմ ժամկետում չեղարկել այդ խտրական որոշումը և հունվարի 10-ին կայանալիք մամլո ասուլիսին ապահովել առանց բացառության բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունը։

Հաշվետվողականությունը, թափանցիկությունն ու հանրային վերահսկողությունը, ինչի նպատակով պետական պաշտոնյաները ստիպված են անցկացնել մամլո ասուլիսներ, չեն կարող լինել հատվածական, խտրական կամ ընտրովի։ Հակառակ դեպքում, ձևախեղվում են բոլոր այն նպատակադրումները, որոնց համար նախատեսվում են նման հանրային միջոցառումները»։

Oragir.News-ը նույնպես ասուլիսի հրավեր չէր ստացել։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի