copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:20 08-01-2023

Հայաստանի տարածքում կան մի շարք փակ ավտոճանապարհներ

Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ մի շարք ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հաղորդվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ամենից շատ դիտված