copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:33 01-01-2023

Խաղաղությո՞ւն, թե՞ հաղթանակ. Ավետիք Իշխանյան

Բոլոր ժամանակներում, աշխարհի բնակչության գերակշիռ մեծամասնությունը սիրել, պաշտել, երազել է խաղաղություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանը։ Նա նաև գրել է․

«Պատերազմներ հրահրել են իշխանության հասած, ամբարտավան, մեծամիտ անձինք, որոնք հանուն իրենց անունը պատմության մեջ թողնելու, նաև թալանի համար հարձակվել և նվաճել են այլ երկրներ։ Նվաճողների դեմ պայքարել են արժանապատվություն ունեցող ազգերը, որոնք եթե նույնիսկ նվաճվել են, միևնույնն է շարունակել են պայքարել՝ հանուն ազգային արժանապատվության, հանուն իրենց մշակույթի, հանուն պետության։ Նվաճված, բայց արժանապատվություն ունեցող ազգերը չեն ընկճվում և պայքարում են հանուն իրենց երկրի ամեն թիզ հողի։ Եվ եթե նվաճված, բայց արժանապատվություն ունեցող ազգի որևէ ներկայացուցիչ, հաղթանակի փոխարեն,արտասանի «խաղաղություն» բառը, նրան Լինչի դատաստանի կենթարկեն։
Այսօր, մեծն Նժդեհի ծննդյան օրվա առթիվ հայտարարում եմ․
ՈՉ ԹԵ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ»։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև