copy image url
Ներքին 5 տարի առաջ - 15:45 28-05-2021

Հայոց պետականության հիմքը եղել է, կա ու լինելու է հայկական բանակը. Սեյրան Օհանյան

ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Այսօր տոն է․․․

Մայիսի 28-ին աշխարհասփյուռ հայ ժողովուրդը նշում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի և Արևելյան Հայաստանի 1-ին Հանրապետության հռչակման տարեդարձը։ Վերաբացելով պատմության այդ հիրավի հերոսական էջը, որից անցել է 103 տարի, մեզ համար ցավալիորեն` այսօր նորից կանգնած ենք նույնաբովանդակ մարտահրավերի՝ լինելիության կամ չլինելիության, աշխարհի քարտեզի վրա մեր պետությունը ունենալու կամ չունենալու սպառնալիքի առջև։

Խորհրդային միության փլուզումից հետո Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմում մենք հերոսական պայքար մղեցինք՝ Հարավային Կովկասում ստեղծելով երկու անկախ պետություն՝ Հայաստանը և Արցախը՝ մարտունակ բանակով, ռազմավարական հզոր դաշնակցով, աշխարհի հետ դիվանագիտական կայուն հարաբերություններով, իսկ անցյալ դարասկզբի հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտող և ժխտումը քրեականացնող գործընթացներից, քաղաքակիրթ երկրների ընդունած բանաձևերի հրապարակումից հետո հայ ժողովուրդը աշխարհին ներկայացավ որպես դարասկզբի եղեռնից հետո հաղթանակած և այդպիսով իր հպարտությունը վերագտած ժողովուրդ»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից