«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր, որ հաջորդ տարվա ընտրություններում Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուն հենց 33-ամյա Ավինյանն է։
Oragir.News-ի տեղեկություններով, Տիգրան Ավինյանը քաղաքապետի ընտրություններին մասնակցելու է ոչ թե ՔՊ-ի անունով, այլ իր՝ «Ավինյան դաշինք»֊ով։
Ըստ այս մտքի հեղինակների` դա կօգնի, որ նախ` Ավինյանին չասոցացնեն ՔՊ֊ի անվերջ պարտությունների ու ձախողումների հետ, երկրորդ` կլինի նշան, որ Ավինյանի ճանապարհը քաղաքապետով չի սահմանափակվելու։
Հիշեցնենք, որ Ավինյանից բացի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու հայտ են ներկայացրել նաև երգիչ Ռուբեն Հախվերդյանը, գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալիա Ռոտենբերգը։