copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 27-12-2022

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկել է Ստեփանակերտում հատուկ ներկայացուցչություն ստեղծել

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Զահիդ Օրուջն առաջարկել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հատուկ ներկայացուցչություն ստեղծել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Minval.az լրատվականը։

Օրուջը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի ինստիտուցիոնալ և կադրային փոփոխությունները ողջունելի են ժողովրդի կողմից, քանի որ դրանք ընդգրկում են իշխանության բոլոր թևերը։ Նրա խոսքով՝ հատուկ ներկայացուցչության ինստիտուտը դուրս է գալիս Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներից։

Պատգամավորը նշել է, որ այժմ ժամանակն է Ստեփանակերտում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչություն ստեղծել, ինչը հնարավորություն կտա «Արցախի հայ բնակչությանը ենթարկել Ադրբեջանի օրենքներին ու սահմանադրությանը»։ Նա պնդել է, որ «Արցախի բնակիչները շուրջ 300 տարի կատարում են Իրանի, Ռուսաստանի և Արևմուտքի պատվերները»։

«Եթե ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահության էին գնում Ղարաբաղից, ապա այժմ Ղարաբաղի հայ բնակչության համար դրսից ղեկավար բերելը փրկության ճանապարհ չէ։ Ղարաբաղի երջանիկ ապագան կախված է միայն Ադրբեջանից. Այժմ Բաքուն հույսի վայր է Խանքենդիում, Երևանում և Թավրիզում ապրող միլիոնավոր մարդկանց համար։ Ուստի քաղաքական բարեփոխումներն ամրապնդում են մեր պետության դիրքերը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ