copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:20 27-12-2022

Մոսկվան ակնկալում է, որ Վրաստանում իշխանությունները կգիտակցեն տարածաշրջանում ստեղված նոր իրողությունները

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վերահաստել է, որ Մոսկվան աջակցում է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորման կուրսին, սակայն գնդակը Վրաստանի կողմում է։ Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Հարցազրույցում, որի մի մասը նվիրված է ռուս-վրացական հարաբերություններին, Գալուզինը նշել է, որ կողմերի կայուն կապերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Վրաստանի ժողովուրդների շահերին, իսկ երկու երկրներին միավորում են բարեկամության, բարիդրացիության, ընդհանուր պատմության, մշակույթի և հոգևոր արժեքների դարավոր ավանդույթները և միլիոնավոր մարդկանց ճակատագիրը: Նրա խոսքով՝ հարյուր հազարավոր էթնիկ վրացիներ ապրում և հաջողությամբ իրացնում են իրենց ներուժը Ռուսաստանում, իսկ վերջերս Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների թիվը գնալով ավելանում է։

Գալուզինն ընդգծել է, որ Վրաստանում 2012 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռուսաստանն առանց վարանելու աջակցել է երկկողմ հարաբերությունների կարգավորման Թբիլիսիի առաջարկած կուրսին։ Նա նշել է, որ անգամ այս պահին, չնայած արտաքին ծանր իրավիճակին և դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը, ռուս-վրացական հարաբերությունները զարգանում են։

Ռուսաստանի փոխարտգործնախարարը որպես օրինակ հիշեցրել է, որ այս տարվա 11 ամիսներին, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանի և Վրաստանի միջև բեռնաշրջանառությունն աճել է 1.5 անգամ՝ գերազանցելով 2.2 միլիարդ դոլարըի ծավալը։ Նրա խոսքով՝ աճում են նաև զբոսաշրջությունն ու տրանսֆերտները։

Գալուզինն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը չի բացառում դրական որոշումներ կայացնել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման հարցում, հենց որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն։

Ինչ վերաբերում է դիվանագիտական ​​հարաբերություններին, ապա, Գալուզինը շեշտել է, որ դրանք խզվել են 2008 թվականին՝ Թբիլիսիի նախաձեռնությամբ։ Նա հայտնել է, որ վրացական կողմը շարունակում է վերականգնման հնարավորությունը կապել քաղաքական պահանջների հետ։

Ռուս դիվանագետի համոզմամբ՝ Թբիլիսիի պահանջները հակասում են տարածաշրջանային նոր իրողություններին, ուստի գնդակը դեռևս Վրաստանի կողմում է։

Նոր իրողություններ ասելով՝ ռուսական կողմը նկատի ունի Աբխազիան և Հարավային Օսիան, որոնց անկախությունը Մոսկվան միակողմանի ճանաչվեց 2008թվականին, որից հետո Թբիլիսին, ի պատասխան, խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Մոսկվայի հետ։ Ներկայումս Վրաստանում Աբխազիան և Ցինվալիի շրջանը (Հարավային Օսիա-խմբ) օկուպացված տարածքների կարգավիճակ ունեն։

Պաշտոնական Թբիլիսին դեռևս չի մեկնաբանել Ռուսաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը։ Սա վերջին ժամանակներում Վրաստանի վերաբերյալ Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին հայտարարությունը չէ։ Վերջերս Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը ուղղակիորեն գոհունակություն էր հայտնել պաշտոնական Թբիլիսին՝ վրացական իշխանությունների քաղաքականությունն անվանելով «պատասխանատու՝ ծանր իրավիճակում»։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Դենիս Գոնչարն ավելի վաղ ասել էր, որ Վրաստանում երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը, որով այդքան հպարտանում է այդ երկրի կառավարությունը, վերջերս իրականացվել է հենց Ռուսաստանի և նրա քաղաքացիների շնորհիվ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը