Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:48 27-12-2022

Ամենահուզիչը Արցախից ստացված տասնյակ հաղորդագրություններն են․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ հարյուրներով զորակցության հաղորդագրություններ ենք ստացել՝ ընկերներից, մտերիմներից, գործընկերներից, ծանոթներից ու անծանոթներից։

Ամենահուզիչը Արցախից ստացված տասնյակ հաղորդագրություններն ու մեկնաբանություններն են։

Մոտավորապես այսպես. «Պարոն Մելիքյան, պենդ կացիք, լոխ լավա ինան»։

Շշմելու մարդիկ են ապրում Արցախում։ 16 օր է՝ լիակատար շրջափակման մեջ են, բայց ի՛նձ են փորձում զորակցել մի առիթով, որն իրենց խնդիրների կողքին ուղղակի մի աննշան բան է թվում՝ սոսկ մանրախնդիր շանտղություն է»։