copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:18 26-12-2022

Ինչու է վանաձորցի 34-ամյա տղամարդը կյանքից զրկել կնոջը

Oragir.News-ի տեղեկություններով՝ նախօրեին Վանաձորում տեղի ունեցած դաժան սպանության պատճառը խանդն է եղել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 25-ին, դաժան սպանություն էր տեղի ունեցել Վանաձորում, ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները քաղաքի Ֆիդայիների փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են պարանոցը կտրած կնոջ դի։

Բացի պարանոցի վնասվածքից՝ կնոջ մարմնի վրա եղել են նաև այլ վնասվածքներ։

Նշենք նաև, որ սպանության մասին տղամարդն ինքն է ահազանգել ոստիկանությանը, ապա նաև խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել՝ պատճառաբանելով դա կնոջ անհավատարմությամբ։

Հիշեցնենք, որ ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն 34-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել էր կնոջը, տղամարդը ձերբակալվել և, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող