copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:25 25-12-2022

Աննա Հակոբյանը չի ներում արցախցիներին

Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ են բարձրացրել հյուրանոցներից մեկի բակում ամանորյա միջոցառման համար Աննա Հակոբյանի հիմնադրամի տեղադրած տոնածառը և վրանները։ Քաղաքացիների պահանջով դրանք ապամոնտաժվել են։

Իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, իր վրդովմունքն է արտահայտել, որ մարդիկ թույլ չեն տվել իրենց երեխաներին մասնակցել ամանորյա միջոցառումներին։


Ավելին՝ Աննա Հակոբյանն սկսել է հեգնել արցախցիներին, նա գրել է. «Այդ նույն երեխաների ձեռքները սրտաճմլիկ գրառումներ են տալիս, կանգնեցնում են տոնածառների առաջ ու լուսանկարում։ Լացացնող տեքստեր են սովորեցնում ու տեսանկարահանում, նրանց մասնակցությամբ տարբեր ակցիաներ են կազմակերպում և այդ ամենը տարածում են աշխարհով մեկ, որպեսզի խղճահարություն հարուցեն»։



Աննա Հակոբյանի կարծիքով երեխաները չեն տիրապետում տարածաշրջանային խնդիրներին, և նրանց մոտ իհարկե հարցեր կառաջանան։ Հարց է առաջանում, երբ Աննա Հակոբյանն իր երեխաների հետ գնում էր իր ամուսնու հավաքներին մասնակցելու, չէր մտածու՞մ երեխաների մասին։

Արցախը գրեթե երկու շաբաթ է շրջափակված է, հայությունն օր առաջ սպասում է իրադարձությունների փոփոխությանը։ Արցախի մասին հրապարակումներով, մարդիկ փորձում են աշխարհին լսելի դարձնել առկա խնդիրները՝ լուծում փնտրելով ստեղծված իրավիճակին։

Դրան զուգահեռ տեսնում ենք՝ ՀՀ վարչապետի կնոջ հրապարակումները, որոնցից ենթադրելի է, որ Աննա Հակոբյանին արցախահայության հարցերը չեն հուզում և նա ապրում է այլ իրականության մեջ։

Հիշեցնենք, մի քանի օր առաջ Աննա Հակոբյանը ցուցադրեց, թե ինչպես է զարդարում տոնածառ։ Դժգոհությունների հերթական ալիքը բարձրացավ, երբ Աննա Հակոբյանը լուսանկար տարածեց Ֆրանսիա-Մարոկկո ֆուտբոլային հանդիպումից։ Իսկ ավելի վաղ հրապարակել էր լուսանկար՝ Օսկար կատվի հետ գիրք կարդալիս։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում