copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:13 24-12-2022

Խուլիգանության մասնակիցները ձերբակալվել են

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի Արցախյան փողոցում իրար էին բախվել «ԳԱԶ-66» և «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Մերսեդես Բենցի» վարորդը, իջնելով մեքենայից, սկսել էր հայհոյել «ԳԱԶ-66»-ի վարորդին և ուղևորներին:

Արդյունքում վիճաբանություն և ծեծկռտուք էր սկսվել, որի ընթացքում էլ «Մերսեդես Բենցի» վարորդը մարմնական վնասվածքներ էր ստացել: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:

Խուլիգանության բոլոր մասնակիցները ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում