Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:27 23-12-2022

2022-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու. Հակոբ Արշակյան

2022 թվականին, ըստ կանխատեսումների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման ժամանակ:

Հակոբ Արշակյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է ոլորտի վերջին զարգացումները, պետական քաղաքականությունը գիտության, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Ինժեներական շաբաթը բարձր տեխնոլոգիական ոլորտի Հայաստանի ամենասպասված իրադարձություններից է: Հույս ունեմ, որ կկարողանանք այն իսկապես վերածել տարածաշրջանային մասշտաբի կարեւորության միջոցառման:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտն այս տարի, ինչպես նաեւ նախորդ տարի, աճի ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել՝ ազդելով Հայաստանի տնտեսական միջավայրի վրա: Հայաստանն այլընտրանք չունի, քան ինժեներական ոլորտի ավելի ու ավելի արագացված տեմպերով զարգացումը: Այս տարի Հայաստանն արձանագրել է շուրջ 13 տոկոս տնտեսական աճ՝ հանդիսանալով աշխարհում ամենաբարձր տնտեսական աճ արձանագրած երեք երկրներից մեկը, եւ այստեղ շատ մեծ է բարձր տեխնոլոգիական ընկերությունների դերը:

2022 թ., ըստ կանխատեսումների, ոլորտի շրջանառությունը շուրջ 60 տոկոս աճ է արձանագրելու՝ հասնելով շուրջ 430 մլրդ դրամի, իսկ համախառն ներքին արդյունքում բարձր տեխնոլոգիական ընկերությունների շրջանառությունը կկազմի շուրջ 5 տոկոս:
Կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ֆինանսավորմանը. այստեղ եւս ունենք տպավորիչ աճ: Գիտության ֆինանսավորումը 80 եւ ավելի տոկոսով ավելացել է 2022 թ., իսկ 2023 թ. համար աճը շարունակվում է: Մենք ակնկալում ենք, որ գիտության զարգացման առումով կունենանք տպավորիչ նվաճումներ»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Նա նշել է, որ պաշտպանական արդյունաբերության մասով նույնպես հիմնարար փոփոխություններ կան: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մշակումներից դեպի սերիական արտադրության անցնելու իրողությանը, ինչպես նաեւ 2022 թ. պաշտպանական արդյունաբերության ընկերություններին իջեցված պետական պատվերների աննախադեպ ծավալներին:

Անդրադառնալով Հայաստանի՝ առկա գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին եւ մարտահրավերներին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է կրթություն-գիտություն-արդյունաբերություն ինստիտուցիոնալ կապն ապահովելու անհրաժեշտությունը, որը կնպաստի տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը:

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառումը յուրահատուկ հարթակ է ոլորտի ներկայացուցիչների եւ ոլորտով հետաքրքրվողների համար: Սա լավ հնարավորություն է՝ բացահայտելու միջազգային միտումները եւ փորձեր ձեռնարկելու՝ այդ միտումները Հայաստանում տեղայնացնելու ուղղությամբ:

Նշենք, որ դեկտեմբերի 24-ին «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2022» միջոցառման իրադարձությունները կշարունակվեն Ինժեներական քաղաքում, իսկ ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի