Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:04 23-12-2022

Արտաքին հետախուզությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարածները

Արտաքին հետախուզության ծառայությունում չեն կարող ծառայության անցնել դիտավորյալ հանցագործություն կատարած քաղաքացիները: Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ներկայացնելով Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման նախագծի մասով արդյունավետ քննարկում է տեղի ունեցել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Որոշակի փոփոխությունների ենք ենթարկել օրենքը հանձնաժողովի ներկայացրած առաջարկության հիման վրա: Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը առաջարկել էր, որ Արտաքին հետախուզության ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջների թվում ավելացվել է դրույթ այն մասին, որ ծառայությունում չի կարող ծառայել այն քաղաքացին, ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի անվտանգության կայացման համար Արտաքին հետախուզության ծառայությունը կարևոր դեր է կատարելու:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի