copy image url
Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:53 23-12-2022

Ցանկացած ոք, ով կխոչընդոտի ՄԱԿ դիմելուն, ոխերիմ բարեկամի շահերի անթաքույց պաշտպանն է. ՀՀ վարչապետի նախկին խորհրդական

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախի շրջափակման և Պարենի Համաշխարհային Ծրագրի (WFP) մասին
մեկ անգամ ևս

Շատերին, ում թվում է, թե Արցախը չճանաչված պետություն է, և չի կարող դիմել ՄԱԿ, բացատրում եմ`

ԴԱՐՖՈւՐԸ, որ արդեն հիշատակել եմ որպես ինձ շատ ծանոթ թեմա, Սուդանի արևմուտքում գտնվող մի շրջան է: Առ այսօր:
Բայց ՄԱԿ-ը պարեն էր հասցնում տեղացիներին:
Վերջին օրինակը (ինձ ծանոթ)
2017 թ. օրական 2 Իլ-76, մոտ 100 տոննա պարեն է տեղափոխվել Դամասկոսից Կամիշլի, շրջափակման մեջ հայտնված մի քանի հազար եզդիներին սովամահ լինելուց խուսափելու համար:

Արցախում իրավիճակը ոչնչով չի տարբերվում նշածս տարածաշրջաններից:

Միակ պետությունը, որի քիմքով չի ՄԱԿ մասնակցությունը Արցախի փրկության ծրագրին` դա ինքն իրեն փրկիչ հռչակած մեր ոխերիմ բարեկամն է:

Ու ցանկացած ոք, ով կձգձգի, կամ կխոչընդոտի ՄԱԿ դիմելուն, ոխերիմ բարեկամի շահերի անթաքույց պաշտպանն է:


Էստեղ անգործությունն էլ չի նշանակում գործ չանել: Այլ հստակ նշանակում է գործ անել թշնամու օգտին:

Առայժմ այսքանը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր