copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:45 22-12-2022

Գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 22-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ-ից, օրակարգի առաջին հարցը պարտադիր քննարկման ենթակա «Արցախի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ բյուջեի նախագծի վերաբերյալ նախնական քննարկումների արդյունքում միայն ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի կողմից է ներկայացվել 2 առաջարկություն:

Նախագիծը դրական եզրակացությամբ ամփոփվել էր ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում։

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումն ընդմիջվել է պատգամավորների՝ երկրորդ փուլ առաջարկությունները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու նպատակով։

Իսկ 2023թ․ պետական բյուջեի շուրջ քննարկումները շարունակվելու են դեկտեմբերի 29-ին։

2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես է եկել ԱԺ նախագահ Ա․ Թովմասյանը։ ԱԺ նախագահն առաջարկել է խորհրդարանի խմբակցություններին 2023թ.պետբյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունների շրջանակում ԱՀ կառավարությանը ներկայացնել գազի սակագնի սուբսիդավորման մասին առաջարկություն:

Հանրապետության ֆինանսատնտեսական գլխավոր փաստաթուղթը նախապես արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը:

Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին» Ազգային ժողովի հայտարարության ընդունմանը:

Հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը: Ազգային ժողովի հայտարարությունը ընդունվել է միաձայն:

Նիստն ամփոփվել է պատգամավորներ Մետաքսե Հակոբյանի, Արամայիս Աղաբեկյանի և Դավիթ Մելքումյանի հայտարարություններով:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում

Ձեզ գուցե հետաքրքրի